ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Աշխարհաքաղաքական ինտրիգները շարունակվում են

Աշխարհաքաղաքական ինտրիգները շարունակվում են
24.07.2025 | 15:00

Երբ ազդարարվեց Թրամփի ուղերձը Եվրոպային՝ զենքը՝ մեզնից, փողը՝ ձեզնից, եվրամայրաքաղաքաներից հնչեցին դրական պատասխաններ: Հայտարարեցին զենքի գնման վրա հսկայական գումարներ ծախսելու պատրաստակամության մասին՝ պատերազմի շարունակությունը Ուկրաինայում ապահովելու համար: Սակայն այսօր արդեն կան անհամաձայնություններ, թե ով է վճարելու: Որոշ տեղեկատվական աղբյուրներ հայտնում են, որ Ֆրանսիան, Չեխիան, Իտալիան և Հունգարիան արդեն հրաժարվել են մասնակցել գնումներին: Սա այն է, ինչը կարող է ստիպել Զելենսկու վարչակարգին գնալ զիջումների: Ի դեպ, պատահական չեն պարբերաբար Կիևից հնչող ուղերձները Զելենսկի-Պուտին հանդիպման անհրաժեշտության մասին, այն էլ՝ պատերազմի շարունակման և ստամբուլյան բանակցությունների հերթական ոչ արդյունավետ հանդիպումից հետո: Արդեն որերորդ անգամ է հրապարակային խնդրանք-առաջարկով ելույթ ունենում Ուկրաինայի նախագահը: Կան կարծիքներ, որ Պուտինի հետ հանդիպումը ունի նաև ներքաղաքական ասպեկտ: Պարզ է, որ Թրամփի բիզնես մտածողությամբ դիրքորոշումը և եվրալիդերներից օգնություն ստանալու հավանականության նվազումը ստիպում են Զելենսկուն ուղիներ փնտրել սեփական վարկանիշի բարձրացման համար: Ի վերջո, նոր անխուսափելի ընտրությունների ժամանակ Զելենսկուն ինչպե՞ս է ընկալելու ուկրաինական հասարակությունը. որպես հաղթանակած առաջնո՞րդ, թե՞ որպես ձախողված և երկիրը կորուստների հասցրած պետության ղեկավար: Իմ կարծիքով՝ Կրեմլում լավ էլ հասկանում են այս հանգամանքը: Պեսկովը անընդհատ շեշտում է, որ հանդիպման հնարավորությունը կախված է միայն ուկրաինական դիրքորոշումների փոփոխությունից: Պարզ է որ աշխատում են հնարավորինս նպաստել Զելենսկու ապալեգիտիմացմանը:

Քաղաքական ինտրիգները շարունակվում են, իսկ երիտասարդները զոհվում են: Ափսոս, չքնաղ երկիրը կործանեցին կարճատեսներն ու անփառունակները, ինչի՞ համար:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 9577

Մեկնաբանություններ